Ախալքալաքի հոսպիտալում պատվաստման գործընթացը շարունակվում է։ Պատվաստվելու համար դիմում են տարբեր տարիքային խմբի մարդիկ, ինչպես առաջին և երկրորդ, այնպես էլ՝ բուստերային դեղաչափն ընդունելու համար։
Ախալքալաքի մունիցիպալիտետը այն շրջաններից է, որտեղ կորոնավարակի դեմ պատվաստվող անձանց թիվը շատ ցածր է մնում։ Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված վիճակագրության համաձայն՝ Ռաճա-Լեչխումի-Քվեմո-Սվանեթիից հետո Սամցխե-Ջավախքն է՝ 23.877 թվով:
Ինչպես նշում է հիվանդանոցի բժշկուհի Վեներա Մահտեսյանը 50-անց տարիքային խմբի ներկայացուցիչների մոտ ակտիվություն նկատվում է, բայց ոչ բավարար: Նրանք պատվաստվում են ոչ միայն առաջին և երկրորդ, այլ նաև՝ խթանիչ դեղաչափով։
Մասնագետը նշում է, որ շրջանում վարակակիրների քանակը շատ է, ճիշտ է հիմա ակտիվ է նաև սեզոնային գրիպը, սակայն մարդկանց մոտ մեծ մասամբ կորոնավարակի «օմիկրոն» շտամի ախտանիշեր են նկատվում։
Հարկ է նշել, որ 50 տարեկանից բարձր քաղաքացիները, ովքեր կպատվաստվեն մինչև փետրվարի վերջ կորոնավարակի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափով, ապա կստատան խրախուսական գումար՝ 200 լարիի չափով: Իսկ նույն տարիքային խմբի անձինք, այսպես կոչված, խթանող դեղաչափով պատվաստելու դեպքում կստանան 100 լարի, օրենքի ընդունման օրից սկսած մինչև մեկ ամիս ընկած ժամանակահատվածում։
Հատկանշական է, որ կառավարությունը այս որոշումը հաստատել է հունվարի 25-ին, ինչը նշանակում է, որ հունվարի 25-ից առաջ երորրդ՝ բուստերային դեղաչափով պատվաստված քաղաքացիները խրախուսական գումարը չեն ստանա։
Գայանե Ակոջյան