Ներկա պահի դրությամբ, առաջիկա ընտրություններում ԿԸՀ-ում որպես դիտորդ Վրաստանում գրանցվել է 29 տեղական, 3 միջազգային և 3 մեդիա ընկերություններ:
Մասնակցելու համար 2016 թ.-ի հոկտեմբերի 8–ի Խորհրդարանական ընտրություններին, որպես դիտորդ հավատարմագրվել են 29 կազմակերպություն:
Այդ կազմակերպությունների թվում են` «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան», նախագահ Անա Նացվլիշվիլի (14 դիտորդ), «Քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացման կենտրոն»՝ տնօրեն Վլադիմիր Բոժաձե, «Կանաչ մոլորակ»՝ տնօրեն Նուգզար Մելաձե, «Միջազգային թափանցիկություն` Վրաստան»՝ տնօրեն Էկա Գիգաուրի, «Երիտասարդ մտավորականների ասոցիացիա – Լազարե»՝ տնօրեն Ջոնի Կվարացխելիա և այլք:
ԿԸՀ-ն գրանցել է երեք միջազգային կազմակերպությունների` «Ընտրական համակարգերի Միջազգային հիմնադրամ» (IFES), «Մարդու իրավունքների Միջազգային Հասարակություն» (ISHP-IGFM) և «Միջազգային հանրապետական ինստիտուտ»: Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագիր են ստացել ընդամենը երեք լրատվամիջոցներ` լրատվական գործակալության «ALLMEDIA-4» (4 լրագրող), «9-րդ հեռուստաալիքը» (12 լրագրող) և «PALITRANEWS» հեռուսաընկերությունը (7 լրագրող):
Գրանցվելու համար որպես դիտորդ, միջազգային կազմակերպությունները պետք է դիմեն ԿԸՀ-ին ոչ ուշ, քան 7 օր ընտրությունից առաջ (մինչ հոկտեմբերի 1-ը, ժամը 18:00-ն): ԿԸՀ-ն երկու օրվա ընթացքում կտա պատասխանը: Միջազգային կազմակերպությունը իրավունք ունի տարածքում ունենալ ոչ ավելի, քան երկու դիտորդ:
Միջազգային կազմակերպությունը, որը գրանցված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ ուշ, քան 2 օրվա (հոկտեմբերի 6 -ին 18: 00-ն) պետք է տեղեկատվություն տրամադրի դիտորդների վերաբերյալ, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Տեղի կազմակերպությունները պետք է ներկայացնեն գրանցման հայտ ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում (մինչ սեպտեմբերի 28-ը, ժամը 18:00-ն): ԶԼՄ-ները պետք է հայտ ներկայացնեն ԿԸՀ-ին մասնակցելու համար ընտրություններին, ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 3 օր առաջ (հոկտեմբերի 5-ը, ժամը 18:00-ն): Հայտը հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային տեսքով: