Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհի երթևեկությունը լիովին վերականգնվել է: Այս մասին ասվում է Վրաստանի ճանապարհային վարչության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ, այսօր, ձյան և մերկասառույցի պատճառով, բեռնատարերի տեղաշարժման համար սահմանվել էր արգելք Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածում:
«Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության, Գուդաուրի-Կոբի հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունն իրականացվում է առանց կանգառման ռեժիմի, միայն ձյունա պաշտպան թունելների միջոցով: Կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ավելի քան 30 տեղանոց ավտոբուսների համար, թունելներում իրականացվում է միակողմանի երթևեկություն»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում:
Մլեթա-Գուդաուրի նույն ճանապարհահատվածում ավտոմեքենաների երթևեկությունն իրականացվում է առանց կանգառման ռեժիմի: