Վրաստանի կառավարությունը որոշել է ԱՄՆ-ից գնել Javelin հակատանկային համակարգերի նոր խմբաքանակ՝ $ 30 միլիոն արժողությամբ: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ 2021 թվականին ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշում էր կայացրել Վրաստանին $ 30 միլիոնի Javelin համակարգերի հնարավոր վաճառքի մասին։

ԱՄՆ-ն առաջին անգամ 2017 թվականին էր որոշում կայացրել Վրաստանին Javelin համակարգեր վաճառելու մասին: 2018-2019 թթ. Վրաստանին մատակարարվել էր Javelin համակարգերի 410 հրթիռ եւ 72 հրամանատարա-կրակային կայան՝ $ 75 միլիոն ընդհանուր արժեքով։