Հուլիսի մեկից Վրաստանում չեղարկվում է գիշերվա ժամերին գործող տեղաշարժի արգելքը: Այս որոշումն ընդունել է համակարգող խորհուրդը:

Շարժունակությունը նվազեցնելու համար տեղաշարժի արգելքն ուժի մեջ էր մտել 2020 թվականի նոյեմբերի 28-ից: Ժամը 21:00-ից 05:00-ն արգելված էր ինչպես հետիոտնի, այնպես էլ տրանսպորտային միջոցների տեղաշարժը, ինչպես նաև հասարակական վայրում գտնվելը: 2021 թվականի հունիսի 1-ից սահմանափակման ժամկետը կրճատվել էր ժամը 23-ից մինչև առավոտյան չորսը: