Ախալքալաքի շրջանի կարանտինի անցած 5 դպրոցների կարանտինային ժամկետը 10 օրից կրճատվել է 8-ի։

Ախալքալաքի մունիցիպալիտետում 5 դպրոց կարանտինում են, հետևաբար, այդ դպրոցներում ուսուցմն ընթանում է առցանց։ Թիվ 1 (Թումանյանի անվ.), Թիվ 2 (ռուսական), Թիվ 4 (Դեմիրճյանի անվան), Խանդո և Վարևան գյուղերի դպրոցները, ինչպես նաև Կուլիկամ գյուղի տարրական դասարանը։

Ախալքալաքի Կրթական ռեսուրս֊կենտրոնի տեղեկության համաձայն, դպրոցները 10 օրով կարանտինի էին անցել տեղի Հանրային առողջապահության կենտրոնի հանձնարարականով: Բայց վերադաս կառույցների պարզաբանումներից հետո կարանտինի ժամկետը կրճատվել է՝ դառնալով 8 օր։

Նշենք, որ կարանտինի ժամկետը 8 օր դարձնելու որոշումը կայացվել էր դեռ 10 օր առաջ։

Այսուհետ դպրոցները կարանտինի կանցնեն 8 օրով։

Հետևաբար, փետրվարի 5-ին կարանտինից դուրս կգան Ախալքալաքի Թիվ 1 և Խանդո գյուղի դպրոցները, իսկ Ախալքալաքի Թիվ 2, Թիվ 4 և Վարևան գյուղի դպրոցները փակ կլինեն մինչև փետրվարի 7-ը ներառյալ։