Մայիսի 14-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1390 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1 070 մարդ, մահացել է 18 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 327 831, այստեղից ապաքինվել է 307 334 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 397:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 38 468 փորձարկում, այդ թվում 27 651-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 10 817-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 3.61% է, վերջին 14 օրվանը՝ 5.35%, վերջին 7 օրվանը՝ 4.4%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 81 076 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3 722 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 65 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 253 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 730 անձ:
Մայիսի 13-ին Վրաստանում բացահայտվել է կորոնավիրուսի 776 նոր դեպք, ապաքինվել է 1 329 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: