Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 349-ով՝ հասնելով 29 հազար 285-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 12 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 605-ով և հասել 16 հազար 907-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 1273 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 125 հազար 88-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 503-ի, ևս 164 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 711 մարդ: