Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ապրիլի 16-ին Ադրբեջանի զինված ուժերը Գեղարքունիքի մարզի ուղղությամբ խախտել է հրադադարը:
«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը կորուստներ չունի»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում:
ՊՆ փոխանցմամբ՝ ապրիլի 17-ի ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: