Հայաստանում նոյեմբերի 17-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 118 870-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 984-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Ապաքինվել է ևս 2478 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 78 343 է, փաստացի բուժվողներինը՝ 38 253-ը։
Մահվան ևս 32 դեպք կա, 23-ը՝ կորոնավիրուսից, 9-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1 811 դեպք կա, այլ պատճառով՝ 463:
Մեկ օրում թեստավորվել է 2 530 մարդ։ Ընդհանուր առմամբ, 468,081 թեստ է արվել։