Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի, կարևոր է, որ մարդիկ ի հավելում մեղմացնող միջոցառումներին դրսևորեն քաղաքացիական պատասխանատվություն:

Ըստ Գամղրելիձեի՝ ցավոք, զբոսայգիներում քաղաքացիների մեծամասնությունը չեն պահպանում հեռավորություն և չեն կրում դիմակներ:

«Ես հասկանում եմ, որ տապի ժամանակ դիմակ կրելը բարդ է: Երեկ ես քայլում էի փողոցներով, մի քանի զբոսայգում և տեսա, որ, ցավոք, մեր համաքաղաքացիների մեծ մասը չի պահպանում հեռավորություն և չի կրում դիմակ: Մենք նախկինում ասել էինք, որ փողոցում չպետք է կրենք դիմակ, բայց երբ 5-6-7-10 մարդ հավաքվում է միևնույն վայրում, անհրաժեշտ է դիմակ կրել, քանի որ վարակը դեռ մեր շուրջն է, և դրա տարածման վտանգը և հավանականությունը դեռ գոյություն ունի», – ասել է Գամղրելիձեն: