Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Արդարադատության նախարարն ուսումնասիրել է ենթակառուցվածքները, զրուցել Արմավիրի բանտում պատիժը կրող Վրաստանի քաղաքացիների հետ։
Ռատի Բրեգաձեն շնորհակալություն է հայտնել քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը բանտարկյալների իրավունքների պաշտպանության բարձր մակարդակի համար։
Վրաստանի յոթ քաղաքացիներ պատիժ են կրում Հայաստանում: