Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում։
Ինչպես գրում է նախարարը սոցցանցում՝ Վրաստանի և Ադրբեջանի գործընկերությունն օրեցօր ուժեղանում է։
«Ինձ համար մեծ պատիվ է սկսել իմ պաշտոնական այցը բարեկամ Ադրբեջան, և ես բարձր եմ գնահատում Ադրբեջանի նախագահ նորին գերազանցություն Իլհամ Ալիևի հետ հանդիպելու հնարավորությունը։ Մենք նշում ենք Վրաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Մեր գործընկերությունն օրեցօր ավելի է ամրապնդվում, ուշադրություն է դարձվում խաղաղությանը, կայունությանը և տարածաշրջանային զարգացմանը»,- գրել է Դարչիաշվիլին։