Փետրվարի 7-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 11 235 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 17 130 մարդ, մահացել է 34 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 325 838, այստեղից ապաքինվել է 1 106 221 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 246:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 33 905 փորձարկում, այդ թվում 20 924-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 12 981-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 33.14% է, վերջին 14 օրվանը՝ 27.37%, վերջին 7 օրվանը՝ 30.99%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 751 192 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 722 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 42 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 947 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 926 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: