Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրում կատարված փոփոխությունների համաձայն` փոփոխություն է մտցվել նաև վարորդական իրավունքի կատեգորիաների մեջ:
Սպասարկման գործակալությունը սկսել է միջազգային, եվրոպական չափանիշներին համապատասխան նոր՝ «AM» կարգի վարորդական վկայականների տրամադրումը: Տեղեկության համար նշենք, որ նոր «AM» կատեգորիան միավորում է մոպեդները և թեթև կվադրոցիկլները, իսկ այն ձեռք բերելու նվազագույն տարիքը 16 տարեկանն է համարվում:
Մոպեդներ և թեթև կվադրոցիկլներ վարելու իրավունք ստանալու համար անհրաժեշտ է անցնել միայն տեսական թեստ, որին առաջին անգամ մասնակցելու համար վարորդը ազատվում է քննության վճարից, իսկ եթե մարդն իրավունք ունի վարելու որևէ այլ կատեգորիայով, նրան ավտոմատ կերպով տրվում է նաև իրավունք վարելու մոպեդ և թեթև կվադրոցիկլ: