«Այսօր Վրաստանում սկսել է գործել որոշ սահմանափակումների վերացումը և տնտեսական պլանի բացումը», – Հակաճգնաժամային խորհրդի նիստի ավարտին հայտարարել է Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին:
Չիքովանին բացատրել է, որ այսուհետ թույլատրվում է թեթև մարդատար մեքենաների, ինչպես նաև տաքսիների երթևեկությունը: Կարելի է նաև առցանց առևտուրը և գյուղատնտեսական շուկաների գործունեությունը:
Նրա խոսքերով, քաղաքացիները սա չպետք է ընկալեն որպես հաղթանակ կորոնավիրուսի նկատմամբ, սահմանափակումների մեղմացումը քաղաքացիները պետք է ընկալեն և օգտագործեն մտածված:
«Մեր քաղաքացիները սա չպետք է ընկալեն հաղթանակ COVID-19-ի նկատմամբ, սա մի փուլ է և հնարավորություն, որը մենք պետք է օգտագործենք մտածված: Մենք բոլորս պետք է պահպանենք սոցիալական հեռավորությունը, առավելագույն զգուշավորություն ցուցաբերենք, որպեսզի մեր երկրում չտարածվի կորոնավարակը», – ասել է Իրակլի Չիքովանին:
Վարչապետի խորհրդականը չի բացառել, որ համաճարակաբանական վիճակի վատթարացման դեպքում սահմանափակումները կսկսեն նորից գործել: