Ախալքալաքի N1 հանրային դպրոցը, կորոնավիրուսի դեպքերի պատճառով, անցել է հեռավար ուսուցման ռեժիմի: Փակվել է նաև Ախալքալաքի N1 մանկապարտեզը։
Այսօր՝ հունվարի 26-ին, Ախալքալաքի առողջապահական կենտրոնից ստացված տեղեկության համաձայն, համավարակի պատճառով հեռավար ուսուցման է անցել Ախալքալաքի N1 (Թումանյանի անվան) դպրոցը և փակվել է N1 մանկապարտեզը։
Jnews-ի հետ զրույցում առողջապահության կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սիրանուշ Տոնականյանը նշեց, որ N1 դպրոցը փակվել է, որովհետև ուսուցիչներից 2-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս, իսկ 5-ը ախտանիշներ ունեն։ Ինչ վերաբերում է N1 մանկապարտեզին, այն փակվել է, քանի որ դայակի մոտ է կորոնավիրուս հաստատվել: