Վաղը՝ հունվարի 26-ին, Ախալքալաքում և շրջանի որոշ գյուղերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ։

Ախալքալաքում, ժամը 13։30-ից մինչև 15։30-ն ընկած ժամանակահատվածում կհոսանքազրկվեն քաղաքի հետևյալ՝ Աղմաշենեբելի, Ազատություն, Նալբանդյան, Թումանյան, Մաշտոց, Միասնիկյան, Ջավախեթի, Թամար թագուհու, Մերձափնյա, Ցետկինի, Էնգելսի, Թբիլիսյան, Ռուսթավելի, Միկոյանի, Ճավճավաձե, Դեմիրճյան, Մալխասյան, Չկալով փողոցները, ինչպես նաև նախկին N14 և N15 զինվորական ավանները։

Իսկ ժամը 15։00-ից մինչև 16։00-ն կհոսանքազրկվեն Ախալքալաքի մունիցիպալիտետի Չամդուրա և Վաչիան գյուղերը, ինչպես նաև կհոսանքազրկվեն՝ Ջիվանի, Սուրբ Նինո, Մերձափնյա, Չարենց և Ազատության փողոցները, Վաչիանի գյուղի մայրուղին, նախկին N1, N2, N14, N15 զինվորական ավանները։