Transparency International միջազգային կազմակերպությունը, վերլուծելով աշխարհի 180 երկրի տվյալները, հրապարակել է իր ամենամյա Կոռուպցիայի ընկալման վարկանիշը, որտեղ Վրաստանը 45-րդն է, 55 միավորով։
Ինչպես նշում է «Միջազգային թափանցիկություն՝ Վրաստան»–ը, Կոռուպցիայի ընկալման համաթիվը գլոբալ կոռուպցիայի ամենալայն օգտագործվող վարկանիշն է: Այն չափում է յուրաքանչյուր առանձին երկրի հանրային հատվածի կոռումպացվածության մակարդակը՝ հիմնվելով փորձագետների և գործարար հատվածի նկատառումների վրա:
Տեղեկանքի համար կոռուպցիայի ընկալման համաթիվը Կազմվում է հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հետազոտությունների հիման վրա, որոնցից յուրաքանչյուրն իր մեջ պարունակում է տարբեր երկրներում կոռուպցիայի վիճակի գնահատական:
Վրաստանը 45-րդն է (55 միավոր) Ֆիջիի, Բոթսվանայի և Դոմինիկանայի հետ։
Ադրբեջանը 128-րդ տեղում է յոթ այլ երկրի հետ 30 միավորով։ Նշվում է, որ Ադրբեջանը մասնակից է եղել կոռուպցիոն մի քանի սկանդալի Եվրոպայի երկրներում, որոնք կապված են քաղաքական գործիչներին կաշառելու փորձերի հետ։
Ռուսաստանը 136-րդն է և կիսում է այն Մալիի, Լիբերիայի և Անգոլայի հետ։
Հետխորհրդային երկներից ամենակոռումպացվածը, ըստ զեկույցի, Թուրքմենստանն է 13 միավորով, որը կիսում է 169-րդ տեղը Կոնգոյի և Բուրունդիի հետ։ Ամենալավ ցուցանիշն Էստոնիայինն է, որը միայն 3 միավորով է զիջում Գերմանիային։