Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հունիսի 1-ի տվյալներով անցել է 6․1 մլն-ից, վիրուսից մահացել է 372 000-ից ավելի մարդ, փոխանցում է Ջոնս Հոփքինսի ինստիտուտը։
Վարակակիրների թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն, երկրում կորոնավիրուս հաստատվել է 1․7 մլն-ից ավելի մարդու մոտ, երկրորդ տեղում Բրազիլիան է, այնտեղ վարակված է 514 000-ից ավելի մարդ։ Ռուսաստանը երրորդն է՝ վարակվածների թիվն անցել է 414 000-ից։ Միայն ԱՄՆ-ում վիրուսից մահացել է 104 000-ից ավելի մարդ, առողջացել՝ մոտ 66 000 հոգի։ Բրազիլիայում մահացել է 29 000-ից ավելի մարդ, ՌԴ-ում՝ 4855 հոգի։
Կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թվով առաջատար են շարունակում մնալ Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, Հնդկաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Պերուն։
Հունիսի մեկի տվյալներով՝ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 794 դեպք: Առողջացել է 624 մարդ, մահացել՝ 12-ը: