Հունվարի 15-ին հայտնի դարձան Ջավախքում և Քվեմո Քարթլիում GIPA-ի կողմից իրականացվող «Media Lab» նախագծի հաղթող գաղափարները:
«Լավագույն գաղափար» բաժնում հաղթող ճանաչվեց Ջավախքից Թամարա Առաքելյանի և Գոհար Ղանդոյանի «Գազաֆիկացման խնդիրը» մուլտիմեդիա պատմությունը։
«Ժյուրիի ֆավորիտ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել հեղինակներ Ազգանուշ Իսրայելյանի և Ասյա Բալասանյանի «Աղջկական մասնագիտություն»-ը։
«Առանձնահատուկ հիշատակում» բաժնում աչքի է ընկել Զոյա Ղարսլյանի և Աննա Ուստյանի «Բարձր գնով մթերքներ» ֆիլմը։
«Լավագույն մասնագիտական մշակում» անվանակարգում հաղթող են ճանաչվել Սուսանա Սրապյանի, Սերգեյ Կուրղինյանի և Գայանե Գյուլմիսարյանի «Հաշմանդամ տղան» և Նարինե Տոնականյանի «Շաքարախտով ապրող աղջիկը»:
Հիշեցնենք, որ «GIPA MEDIA LAB» դասընթացները նախաձեռնվել և իրականացվում է Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) կողմից, որոնք հովանավորվում են Վրաստանում ԱՄՆ դեսպանությանը: 2016 թվականից ամեն երկրորդ շաբաթ և կիրակի Ախալքալաքում և Նինոծմինդայում անցկացվում են լրագրության, կինոարտադրության և սոցիալական մեդիայի դասընթացներ, որին մասնակցում են ինչպես Ախալքալաքի, Նինոծմինդայի, այնպես էլ հարակից գյուղերի ավագ դպրոցի աշակերտները: Դասընթացներն անվճար են: Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի, ի թիվս այլ մրցանակների՝ 2 շրջանավարտ ստանում է անվճար քառամյա ուսման հնարավորություն «GIPA»-ում:
GIPA MEDIA LAB-ի «Մուլտիմեդիա հմտություններ բազմամշակութային Վրաստանի համար» ծրագրի նպատակն է հաղորդակցման, կինոյի, սոցիալական մեդիայի և ձեռնարկատիրության վերաբերյալ գիտելիքների փոխանցումը շրջաններում ապրող երիտասարդներին, ինչպես նաև մեդիագրագիտության մասին իրազեկումը, որը ժամանակակից աշխարհում կարևոր բաղադրիչ է բոլոր մասնագիտություններում: