Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում հոգեհնագստյան կարգ կատարվեց՝ ի հիշատակ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի։

1

Սուրբ Խաչ եկեղեցու բակում մարդիկ ծաղիկներ խոնարհեցին եկեղեցու բակում գտնվող Ցեղասպանության զոհերի հուշարձանին: Եկեղեցում իրականացվեց մոմավառություն:

2

9

«35 տարիներ առաջ Սպիտակում տեղի ունեցավ ահեղ երկրաշարժ, որին զոհ գնացին հազարավոր մարդիկ և ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ախալքալաքում հավաքվեցինք և աղոթք բարձրացրինք առ Աստված և ամենակալ տիրոջից խնդրեցինք, որպեսզի իրենց հոգիներին ողորմություն պարգևի։ Նաև մեր աղոթքի մեջ խնդրեցինք Աստծուց, որ երբեք ու երբեք աշխարհի որևէ ազգերի, կամ որևէ ժողովրդի, հատկապես Հայաստան և Վրաստան աշխարհներին երբեք նման տարերքների առաջ չկանգնեն և Աստված միշտ իր ամենազոր աջի ներքո հովանի լինի մեր ժողովրդին։ Այսօր ևս մեկ անգամ մտովի բոլորս հետ ենք դառնում դեպի 1988 թվական և կարծես թե ինքներս էլ ապրում ենք այդ ողբերգությունն ու աղետը, և մեր աղոթքներով այն ընտանիքների հետ ենք, ովքեր կորուստեր ունեցան այս ահեղ երկրաշարժի պատճառով»,- իր խոսքում ասաց Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը։

8

Հոգեհանգստյան կարգին ներկա էին խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և տեղական իշխանությունների, ինչպես նաև պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչներ։

4

5

7

1988 թվականի դեկտեմբերի 7–ին՝ ժամը 11:41-ին, Հայաստանը մոտ 35-45 վայրկյան ցնցվեց, էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով 10 բալ էր: Երկրաշարժի հետևանքով ավերվածություններ եղան երկրի 21 քաղաքում և 324 գյուղում:

Ամբողջովին ավերվեցին Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի Գյումրիի (Լենինական) շինությունների 80%-ը, մեծ վնասներ կրեց Վանաձորը: Երկրաշարժն աղետալի եղավ երկրի տարածքի 40%-ում Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերում:

Պաշտոնական տվյալներով՝ երկրաշարժը 25,000 մարդու կյանք է խլել, 100,000-ը ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 19,000-ը դարձել հաշմանդամ, մոտ 530,000 քաղաքացի անօթևան: Աղետի գոտուց 120,000 մարդ տարհանվել է, որոնցից 75,000–ը՝ Հայաստանից դուրս:

35 տարի անց էլ երկրաշարժի հետքևանքները դեռ ամբողջովին վերացված չեն, դեռ կան ժամանակավոր տնակներում բնակվող ընտանիքներ:

1988 թ. դեկտեմբերի 9-ին` ժամը 22:00-ին, Թբիլիսի քաղաքից ժամանեց քաղաքացիական պաշտպանության զորամասի առաջին գումարտակը: 1988 թ.-ի դեկտեմբերի 10-ի ժամը 10-ին Թբիլիսիից ժամանեցին նաև մեքենայացված գումարտակների մնացած մասը: Նրանք նույնպես ուղարկվել էին փրկարարական գործողություններին մասնակցելու նպատակով:

Միջազգային օգնությունը հասավ դեկտեմբերի 12-ին: 111 երկիր, ներառյալ ԱՄՆ-ը, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Նորվեգիան, Ֆրանսիան, ԳԴՀ-ն և Շվեյցարիան, օգնեցին ԽՍՀՄ-ին` տրամադրելով փրկարարական սարքավորումներ, մասնագետների, սնունդ և դեղորայք: Օգնություն է ցուցաբերվել նաև վերականգնման աշխատանքներում:

Ձմռանը երկրաշարժից տուժածներին օգնելու և ավերված տները վերակառուցելու համար մեծաքանակ հանգանակություններ են ուղարկվել ամբողջ աշխարհից:

3

Երկրաշարժի արդյունքում ավերվել կամ վթարային են դարձել 210 հազար աշակերտների համար նախատեսված միջնակարգ դպրոցներ, 42 հազար հոգու համար նախատեսված մանկապարտեզներ, 416 առողջապահական հաստատություններ, երկու թատրոն, 14 թանգարան, 391 գրադարան, 42 կինոթատրոն, 349 ակումբ և մշակույթի տներ: Շարքից դուրս է եկել 600 կիլոմետր ավտոճանապարհ, 10 կիլոմետր երկաթուղի, ամբողջությամբ կամ մասամբ ավերվել են 230 արդյունաբերական ձեռնարկություններ:

6