Այսօր Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը, որին կողմերը կխոսեն անվտանգության երաշխիքների մասին։
Հանդիպումը, որին կմասնակցեն դաշինքի 30 ներկայացուցիչները և ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, նախագահելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Ռուսաստանը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին Եվրոպայում անվտանգության երաշխիքների պահանջներ կներկայացնի։ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները նախատեսում են անհանգստություն հայտնել Ուկրաինայի սահմանի մոտ Ռուսաստանի կողմից զինվորականների մոբիլիզացիայի, տարբեր երկրների դեմ կիբերհարձակումների և ընտրություններին միջամտության առնչությամբ։
ՆԱՏՕ-ի դիվանագետները հայտնում են, որ դաշինքը պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ զորավարժությունների, ինչպես նաև Եվրոպայում հրթիռների վերահսկման թափանցիկությունը բարձրացնելու համար, բայց նաև ընդգծում են, որ Ռուսաստանի շատ պահանջներ, որոնք արտացոլված են դեկտեմբերին հրապարակված համաձայնագրերի նախագծում, անընդունելի են, այդ թվում՝ կոչերը դաշինքին հրաժարվել ընդլայնումից։