Աշխարհում ավելի քան 770 միլիոն չափահաս մարդ և 126 միլիոն երիտասարդ չի կարողանում կարդալ կամ գրել պարզ արտահայտություններ։ Այս մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյը, գրում է ՏԱՍՍ-ը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը կոչ է արել՝ շարունակել և ակտիվացնել մեծահասակների կրթության համընդհանուր տարածումն ապահովելու ջանքերը, ընդգծելով՝ քաղաքացիության կրթության կարևորությունը մեծահասակների ուսուցման և կրթության համատեքստում: