Ալաթուման-Բեժանո ճանապարհն կասֆալտապատվի տարածաշրջանային հիմնադրամի միջոցներով: Ախալքալաքի քաղաքապետարանն այս ճանապարհահատվածի վերանորոգման համար արդեն էլեկտրոնային մրցույթ է հայտարարել: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ասֆալտապատել ճանապարհի 2880 մետրանոց հատվածը:

Ալաթուման-Բեժանո ճանապարհը կկառուցվի երկու փուլով: 225 000 լարիի չափով աշխատանքների առաջին փուլը կիրականացվի այս տարի, իսկ երկրորդ փուլը, որի իրականացման համար պահանջվում է 1 661 102 լարի, կիրականացվի 2021 թվականին:

Ալաթուման-Բեժանո ճանապարհի 2880 մ երկարությամբ հատվածի ասֆալտապատման աշխատանքների ընդհանուր գումարը 1 886 102 լարի է, որից 1 791 797 լարին հատկացնում է Տարածաշրջանային հիմնադրամը, իսկ 94 305 լարին` տեղական բյուջեն:

Ախալքալաքի մունիցիպալիտետը օգոստոսի 24-ին էլեկտրոնային մրցույթ է հայտարարել Ալաթուման-Բեժանո ճանապարհի կառուցման համար: Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է: Շինարարական աշխատանքները կսկսվեն մրցույթը կայանալուց հետո:

Նշենք, որ ճանապարհի այս հատվածի նորոգումը տարիներ շարունակ քննարկման առարկա է հանդիսանում բնակչության շրջանում: Գյուղացիների խոսքով, իրենք այս հարցով բազմիցս դիմել են համապատասխան գերատեսչություններին:

Բրատիսլավ Իգիթխանյան