Վրաստանի Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան պարզաբանել է, թե արդյո՞ք նախատեսվում է վերանայել ուսումնական գործընթացի վերսկսման ժամկետները՝ հաշվի առնելով կորոնավիրուսի դեպքերի աճը։
Ըստ Գաբունիայի՝ առայժմ Հիվանդությունների վերահսկման կենտրոնն ուսումնական գործընթացի հետաձգման վերաբերյալ առաջարկություններ չի արել։
«Ամեն ինչ կիրականացվի այնպես, ինչպես նախատեսված է։ Եթե անհրաժեշտություն առաջանա, իհարկե, խորհուրդը կանդրադառնա այս հարցին»,- ասել է Գաբունիան։
Նշենք, որ Վրաստանի հանրակրթական դպրոցներում կրթական գործընթացը նախատեսված է վերսկսել հունվարի 17-ից։