Չորրորդ և վեցերրորդ դասարանների աշակերտների դպրոցական քննությունները կարող են անցկացվել էլեկտրոնային տարբերակով: Այս մասին հայտնել է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփո Գորգոձեն։
Աշակերտների առարկայական գիտելիքների գնահատմանը զուգահեռ, կպարզվի նաև, թե նրանք որքանով են տիրապետում ժամանակակից տեխնոլոգիաներին, քանի որ թեստը կլինի էլեկտրոնային տարբերակով:
«Մենք ցանկանում ենք, որ դպրոցներում 4-րդ և 6-րդ դասարանցիների գիտելիքների գնահատումը լինի էլեկտրոնային տարբերակով։ Քննությունները կանցկացվեն դպրոցներում։ Ուզում ենք, որ քննությունները լիովին համակարգչային լինի, որպեսզի աշակերտները պատասխանների թերթիկ էլ չունենան և ամեն ինչ անեն համակարգչով։ Հիմա շատ կարևոր է համակարգչային ծրագրերի իմացությունը, զարգանում է նաև աշակերտների գիտելիքները: Դպրոցը վստահ կլինի, որ իր աշակերտն այդ ուղղությամբ նույնպես զարգացած է», – ասել է Սոփո Գորգոձեն։
Քննությունների ժամանակ ոչ միայն թեստային վարժություններ պետք է լինի, այլ նաև այնպիսինները, որոնց պատասխանելու համար աշակերտները գրառումներ կանեն։
2019-2020 թթ. ուսումնական տարվա վերջ «Գնահատում զարգացման համար» ծրագրի փորձնական տարբերակը կիրականացվի մոտ 200 հանրային դպրոցներում։ 4-րդ և 6-րդ դասարանների աշակերտները քննություն կհանձնեն վրացերեն լեզվից և մաթեմատիկայից:
Ծրագիրը նախատեսվում է հաջորդ տարի իրականացնել երկրի բոլոր հանրակրթական դպրոցներում։ Նույն ծրագրի շրջանակներում էլ 10-րդ դասարանցիների մի մասը փորձնական թեստեր կհանձնի հաջորդ ուսումնական տարում։