Հայաստանում փետրվարի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 168 300-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 123-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 4 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից, և 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3 126 դեպք կա, այլ պատճառով՝ 784։
Ապաքինվել է ևս 293 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 160 169 է։ Փաստացի բուժվողների թիվը 4 221 է։
Փետրվարի 8-ին 2 269 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 668 464 թեստավորում։