Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեի, քաղաքացիների ակտիվությունը «Սինոֆարմ» չինական պատվաստանյութի համար գրանցման հարցում բավականին բարձր է: Այսօրվա դրությամբ գրանցվել են 6705 մարդ:
Ապրիլի 27-ին ժամը 20:00-ին Վրաստանի Առողջապահության նախարարության հատուկ կայքէջում բացվեց չինական «Սինոֆարմ» պատվաստանյութով գրանցվելու հնարավորությունը, որտեղ կարող են գրանցվել 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները:
Երեկոյան ժամը 22:00-ին Թբիլիսիի բոլոր կլինիկաներում, որտեղ պետք է անցկացվի պատվաստումը տեղերը սպառված են:
Booking.moh.gov.ge կայքում այժմ գրանցում անցնել հնարավոր է միայն Վրաստանի շրջաններում: Վրաստանը այս պահին «Սինոֆարմ» տեսակի 100 000 չափաբաժին ունի և պատվաստումը կմեկնարկի մայիսի 4-ից: