Ախալքալաքի քաղաքապետարանում հայտարարվել է 11 թափուր աշխատատեղ։ Թափուր հաստիքները հայարատված են՝ առաջին, երկրորդ և երրորդ կարգի մասնագետների, ինչպես նաև տարբեր վարչությունների պետերի պաշտոնների համար։
Ձեզ ենք ներկայացնում այն թափուր աշխատատեղերը, որոնք հայտարարված են hr.gov.ge կայքում։
Էկոնոմիկայի պլանավորման և վիճակագրության բաժնի պետ,
Տնտեսական զարգացման և գույքի կառավարման ծառայության պետ,
Վերահսկողության բաժնի երրորդ կարգի ավագ մասնագետ,
Վերահսկողության ծառայության պետ,
Ֆինանսաբյուջետային ծառայության պետ,
Ենթակառուցվածքների, տարածքային պլանավորման, ճարտարապետության և շինարարության ծառայության ենթակառուցվածքների և տարածքային պլանավորման բաժնի պետ,
Իրավաբանական ծառայության վարչաիրավական հարցերի բաժնի պետ,
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ,
Վերահսկողության բաժնի պետ,
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական աշխատող,
Ներքին աուդիտի և տեսչական ծառայության երրորդ կարգի ավագ մասնագետ։
Հայտերի ներկայացմանը մնացել է 5 օր։
Ինչ վերաբերում է Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրենի պաշտոնին, ապա հիմա որպես ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է նախկին տնօրենի տեղակալը։ Սպասարկման կենտրոնի տնօրենին նշանակում է անմիջապես քաղաքապետարանը։