Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 32-ով՝ հասնելով 422 հազար 286-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 81-ով և հասել 409 հազար 277-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 416 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 949 129-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 593-ի:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 748 մարդ։