Հայաստանում դեկտեմբերի 29-ին կատարվել է 7 216 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 89 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 196 հիվանդ, գրանցվել է մահվան 11 դեպք: Մահացածներից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում դեկտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 826 դեպք, որոնցից 331 348 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4 005 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 968 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 505 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9 473 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 560 870 թեստավորում: