Հայաստանում սեպտեմբերի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 45 503-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 177-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ապաքինվել է ևս 201 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 41 434 է, փաստացի բուժվողներինը 2 880 է։
Մահվան 4 դեպք է գրանցվել. 3-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 909 դեպք կա, այլ պատճառով՝ 280։
Մեկ օրում թեստավորվել է 3 450 մարդ։ Ընդհանուր առմամբ, 281 259 թեստ է արվել։