Հայաստանում երեկ կատարվել է 6 664 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 621 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` ապաքինվածների թիվն ավելացել է 522-ով, գրանցվել է 12 մահվան դեպք:

Այսօր` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 244 602 դեպք, որոնցից 228 736-ն` առողջացած, 4 904-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9 800 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 567 094 թեստավորում: