Ախալքալաքը պատրաստվում է այսօրվա ամանորյա տոնին՝ վերջին րոպեներին կատարելով վերջին շտկումները:

Yolka 7

Տեղադրված են բեմ, տնակներ և դեկորացիաներ։ Դիզայների խոսքով՝ տոնի սկզբին՝ ժամը 14։00-ին, ամեն ինչ պատրաստ կլինի:

Yolka

Yolka 2

Ախալքալաքում ամանորյա ձևավորումն իրականացրել էր «Մեգա Պանորամա» ընկերությունը։ Ընկերության և Ախալքալաքի մունիցիպալիտետի միջև կնքվել էր ուղիղ պայմանագիր։ Ախալքալաքի մունիցիպալիտետը 40 000 լարի է հատկացրել Ախալքալաքի ամանորյա զարդարանքի և լուսավորության համար։ Մունիցիպալիտետում, քաղաքի ամանորյա լուսավորության ու զարդարանքի համար, երկու անգամ տենդեր էր հայտարարվել։ Առաջին անգամ հաղթողը որակազրկվել էր ոչ ճիշտ փաստաթղթերի պատճառով, իսկ երկրորդ անգամ մրցույթը չի կայացել մասնակիցների բացակայության պատճառով։ Մունիցիպալիտետը ստիպված էր ուղիղ պայմանագիր կնքել: «Մեգա Պանորամա» ընկերությունը համաձայնել էր այս գումարով ձեռք բերել ամանորյա զարդարանքն ու դիզայնը, իսկ տեղադրման աշխատանքները մունիցիպալիտետն իրականացրել է սեփական ուժերով։

Yolka 3

Yolka 4

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Ախալքալաքի կենտրոնական հրապարակում տեղի կունենա ամանորյա շոու, նաև օրը երեխաների համար խոստանում է լի լինել անակնկալներով։

Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից տրամադրված միջոցառումների ծրագրի համաձայն՝ դեկտեմբերի 27-ին Ամանորյա շոուն կմեկնարկի ժամը 14:00-ին։ Շոուն կվարի Արամ Ջավահիրջյանը։

Ժամը 14:00-ից մինչև 17:00-ն Ախալքալաքի կենտրոնական հրապարակում տեղի կունենա շոու՝ ամանորյա հերոսների և մուլտհերոսների մասնակցությամբ։ Երեխաներին սպասվում են այլ հետաքրքիր անակնկալներ և նվերներ։

Ծրագրի համերգային մասը կսկսվի ժամը 15:00-ին։ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը կշնորհավորեն բոլորին գալիք Նոր տարվա կապակցությամբ։ Ելույթ կունենան տեղի համույթները։ Ժամը 17:00-ին նախատեսված է կրակային շոու։

Համերգային համարներով հանդես կգան Սալոմե Բակուրաձեն և բենդը։

Ժամը 18:30-ին նախատեսված է շքեղ շոու։