Թբիլիսիի քաղաքապետարանը ֆինանսավորում է 60 և 60 տարեկանից բարձր անձանց համար լողավազանների և ֆիթնես սրահների ծառայությունները։ Այս մասին նշված է քաղաքային խորհրդի որոշման մեջ։

Ըստ բանաձևի՝ դրանից կօգտվեն Թբիլիսիի քաղաքապետարանի տարածքում գրանցված 60 և 60 տարեկանից բարձր անձինք։ Ծրագրին միանալուց հետո կֆինանսավորվի մեկ ժամ լողավազանում և/կամ մարզասրահում գտնվելու ծառայությունը:

Ծառայությունները ներառում են ամսական ոչ ավելի, քան ինը այցելություն: Ծառայությունը կարող են ստանալ ժամը 11:00-ից 14:00-ն։

Ծրագրի շրջանակներում ամսական ոչ ավելի, քան 300 շահառու կֆինանսավորվի։ Շահառուները պետք է ծառայություններ մատուցողին ներկայացնեն՝ Վրաստանի քաղաքացու անձնագրի պատճենը, գրանցման վայրի մասին լիազորված վարչական մարմնի ծանուցումը և բժշկական հաստատության կողմից տրված առողջության տեղեկանք (բժշկական փաստաթղթերի ձև IV-100/ա).

Շահառուներն ազատ են ընտրելու ծառայություն մատուցողի լողավազանը և/կամ ֆիթնես կենտրոնը: