Ախալքալաքում Ազատություն փողոցի վրա, Արդարադատության տան դիմաց ավտովթար է տեղի ունեցել:
Ականատեսների խոսքերով, մեքենան շատ մեծ արագությամբ է սլացել, վարորդը կորցնելով ղեկի կառավարումը, Արդարադատության տան դիմաց ծառի մեջ է մխրճվել:
Մեքենայում, ենթադրվում է, որ եղել են մեկ ընտանիքի անդամներ՝ ամուսինը, կինը և երեխան: Բոլորին տեղափոխել են Ախալքալաքի շրջանային հիվանդանոց: