Հայաստանի ներկայացուցիչ Մալենան դարձել է «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի հաղթողը։ Նա կատարել է «Քամի-քամի» երգը։

Մալենան 1-ին հորիզոնականն է զբաղեցրել ժյուրիի և առցանց քվեարկության արդյունքում՝ ստանալով 224 միավոր։

Մրցույթի հաղթողն ընտրվում է հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության՝ 50/50 հարաբերակցությամբ։

Երգի մրցույթը տեղի է ունեցել Փարիզում։ Մրցույթին մասնակցել է 19 երկիր։

Սա Հայաստանի երկրորդ հաղթանակն է «Մանկական Եվրատեսիլում»։ 2010-ին մրցույթի հաղթող ճանաչվեց արցախցի Վլադիմիր Արզումանյանը, իսկ 2011-ին մրցույթը հյուրընկալվեց Հայաստանում: