Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով նախագահ Արմեն Սարգսյանը առողջապահության նախարար է նշանակել կառույցի արդեն նախկին փոխնախարար Անահիտ Ավանեսյանին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարար»,- ասված է նախագահի ստորագրած հրամանագրում։
Հունվարի 18-ին վարչապետն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու առաջարկություն է ներկայացրել ՀՀ նախագահին։ Դրանից հետո նախագահը ստորագրել էր նաև Թորոսյանին նախարարի պաշտոնից ազատելու որոշումը։