Մյուս քայլը, որը կարվի իմ հանձնարարությամբ, կլինի խստորեն վերահսկել հոգեմետ դեղերի վաճառքը,- այս մասին կառավարության գործունեության 2021 թվականի հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Ինչպես նշել է վարչապետը, այսօր սա շատ սուր և կարևոր խնդիր է, որն անպայման լուծում կստանա։
«Նախատեսում ենք նաև կարգավորել դեղագործական շուկան՝ դեղերի թանկացման մոտեցումը փոխելու և քաղաքացիների կողմից դեղերի գրպանից կատարվող ծախսերը նվազեցնելու նպատակով։ Մենք սկսել ենք խոսել բիզնեսի հետ այս ուղղությամբ, և մեր բնակչությունը շուտով կտեսնի փոփոխությունները։
Մեր կառավարության առաջնահերթություններից մեկը մարդու իրավունքների պաշտպանությունն է։ Հաջորդ տարվանից խորհրդարան կներկայացվի մարդու իրավունքների պաշտպանության նոր ռազմավարություն, որի նպատակն է ամրապնդել մարդու իրավունքների ամենաբարձր չափանիշները»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։