Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը Վրաստանին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ:

«Ձեր ազգային օրվա առթիվ, ցանկանում եմ փոխանցել իմ լավագույն շնորհավորանքներն ու բարեմաղթանքները վրաց ժողովրդին: Դժվար տարուց հետո, հուսով եմ, որ մենք կհաղթահարենք առողջապահության ոլորտում համաշխարհային մարտահրավերները: Ես հույս ունեմ ավելի լավ ապագայի», – ասել է Եղիսաբեթ Երկրորդը:

Ազգային խորհրդի որոշմամբ, 1918 թվականի մայիսի 26-ին, Վրաստանը հայտարարվեց անկախ հանրապետություն: Նոե Ժորդանիան ընտրվեց Հանրապետության Նախագահ: 1918 թվականի մայիսի 26-ին ընդունվեց «Վրաստանի պետականության ​​անկախության ակտը»: