Վրաստանի պահպանվող տարածքներում սկսվում է SMART պարեկային ծրագրի ներդրումը։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության Պահպանվող տարածքների գործակալությունը։
SMART պարեկությունը դա իրավիճակի վերահսկում է, բուսական և կենդանական աշխարհի մասին տվյալների հավաքագրում և վերլուծում՝ սմարթֆոնների, հատուկ բջջային հավելվածների և համակարգչային ծրագրերի միջոցով:
Վրաստանում ստեղծվել է հատուկ ծրագրային ապահովում, որտեղ հավաքագրվում են տվյալներ կենսաբազմազանության և պահպանվող տարածքների հետ կապված իրավական հարցերի վերաբերյալ։ Անտառապահներին տրվել են էլեկտրոնային սարքեր, որոնց մեջ ինտեգրված է այս ծրագիրը:
Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկի, Լագոդեխիի, Մտիրալայի, Կինտրիշիի և Մաճախելայի, Պշավ-Խևսուրեթիի, Թուշեթիի, Ալգեթիի, Կազբեգիի, Վաշլովանիի և Ջավախքի պահպանվող տարածքների ազգային պարկերի մոտ 30 աշխատակիցներ արդեն անցել են SMART-սպաների դասընթացները:
Պահպանվող տարածքներում SMART պարեկությունն իրականացվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՖ), ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Բնության կովկասյան հիմնադրամի (CNF) ֆինանսական աջակցությամբ՝ «Պահպանվող տարածքների համակարգի կայունություն» նախագծի շրջանակներում: Նախաձեռնության գործընկերը «Global Conservation Foundation»-ն է։
Վրաստանում կա 87 պահպանվող տարածք, որոնք ամեն տարի ունենում են հարյուր հազարավոր այցելուներ։ Առավել հայտնի են Կազբեգի ազգային պարկը, Մարտվիլի կիրճը և Պրոմեթևսի քարանձավները: