Երկու օրում Ախալքալաքի քաղաքապետարանում մոտ 100 մարդ է աչքի հետազոտություն է անցել, որոնցից 35 թոշակառու կվիրահատավի պետպատվերի շրջանակներում։
«Երկու օրվա ընթացքում աչքի զննում անցկացրեցինք մոտավորապես 80-ից 100 մարդու, նրանցից 35-ին բժիշկը նշանակել է վիրահատություն, որը կանենք Ախալցիխեում, ապրիլ ամսին: Մենք մի քանի օր առաջ կապ կհաստատենք պացիենտների հետ և կտեղեկացնենք պլանային վիրահատության օրը», – Jnews-ի հետ զրույցում պարզաբանեց Ջավրիշվիլիի Օփթիմալա կլինիկայի մենեջեր Էլիսո Մեցխվարիշվիլին:
Վիրահատությունները ֆինանսավորվում են ամենամյա առողջապահության ծրագրի շրջանակներում, այն թոշակառուները, ովքեր սոցիալապես անապահով են, վիրահատությունը կլինի լրիվ անվճար, իսկ մնացածները պետք է մուծում կատարեն 72․50 լարիի չափով։ Հետազոտությունները ֆինանսավորում է Ջավրիշվիլիի Օփթիմալա կլինիկան։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին և 15-ին Ախալքալաքի քաղաքապետարանում Ջավրիշվիլիի Օփթիմալա կլինիկայի ներկայացուցիչները քաղաքապետարանի հետ համագործակցությամբ անվճար ակնազննում էին անցկացնում։
Վարդուհի Կուրղինյան