Վրաստանի պետական և մասնավոր դպրոցներում արձակուրդները կսկսվեն 2021 թվականի դեկտեմբերի 30-ից, իսկ ուսումը կվերսկսվի 2022 թվականի հունվարի 17-ից: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են կրթության նախարարությունից։
Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, ապա, ըստ Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալությանը՝ արձակուրդները նախակրթարաններում կսկսվեն դեկտեմբերի 31-ից։ Մանկապարտեզները, ինչպես դպրոցները, կվերսկսեն գործել 2022 թվականի հունվարի 17-ից։