Հաջորդ տարի Նինոծմինդայում կլինի նոր հանգստի գոտի, Պուշկինի 49 հասցեում գտնվող զբոսայգու կազմակերպման տենդերն արդեն հայտարարվել է Նինոծմինդայի քաղաքապետարանի կողմից։

Արդեն 2022 թվականին Նինոծմինդա քաղաքում կհայտնվի հանգստի նոր գոտի՝ տենդերն այս շինարարության համար հայտարարվել է նոյեմբերի 29-ին, իսկ առաջարկների ընդունումը կավարտվի այսօր ժամը 18:00-ին։

Zona otdixa 3

Աշխատանքները կտևեն 10 ամիս և կավարտվեն հաջորդ տարի։ Տենդերի սկզբնական գումարը կազմում է 33 898 00 լարի։ Հանգստի գոտին կտեղակայվի 261 ք/մ մակերեսի վրա։

Zona otdixa 2

Նշենք, որ աշխատանքները կիրականացվեն 7 փուլով.

1. Տարածքային ուղղում տեխնիկայի օգնությամբ
2. Բետոնե ճամփեզրային սալիկների տեղադրում
3. Բետոնե եզրաքարերի տեղադրում
4. Հողի պարարտացումը տարածքում
5. Աղբարկղերի և նստարանների տեղադրում
6. Ասֆալտապատում
7. Տարածքի մաքրում

Հաջորդ տարի Նինոծմինդա քաղաքի բնակիչները աղբարկղերով և լուսավորությամբ հանգստյան գոտի կունենան։

Քրիստինե Մարաբյան