Նինոծմինդայի շրջանում բնակչության գնահատմամբ մոտ 40 հա կարտոֆիլի դաշտեր են փչացել, սերմերի վերամշակման «Սելեստ Տոփ» դեղամիջոցից: Այս դեղամիջոցի վաճառողները Նինոծմինդայում իրենք էլ են տուժել նույն դեղամիջոցից, իսկ դեղամիջոցի պաշտոնական մատակարարը պնդում է, որ դա իրենցը չէ, այժմ ընթանում է դեղամիջոցի բաղադրության պարզաբանման պրոցեսը:

Փոքր Խանչալի գյուղի բնակիչներն ասում են, որ իրենց գյուղում փչացել է 17 հա կարտոֆիլի դաշտ: Դեղամիջոց «Սելեստ Տոփը» օգտագործել են նաև Մեծ Խանչալի, Գանձա, Փոկա, Արագյալ գյուղի և Նինոծմինդայի ֆերմերները: Փոքր Խանչալի գյուղում դեղամիջոցից վնաս է կրել շուրջ 10 խոշոր ֆերմեր, նրանք բոլորն էլ մշակել են կարտոֆիլի սերմացուն «Սելեստ Տոփ» դեղամիջոցով:

«Սելեստ Տոփը»` կարտոֆիլի նոր միջատասպան-ֆունգիցիդ (Ֆունգիցիդ՝ սնկասպան նյութ) դեղամիջոց է հողի վնասատուների, կոլորադյան բզեզի ու պալարի հիվանդություններից պաշտպանելու համար: Պաշտոնական արտադրողը Հոլանդական “Syngenta” ընկերությունն է:

Փոքր Խանչալի գյուղից, Անատոլի Նազարյանի 2 հա 45 ար կարտոֆիլի դաշտերը վնասվել են այս դեղամիջոցից:

«Ես գնեցի այդ դեղամիջոցը վաուչերով: Ամբողջը փչացավ, ոչինչ չաճեց: Ժամանեցին Թբիլիսիից, լուսանկարեցին, հետազոտության համար վերցրեցին և կարտոֆիլից և հողից, բայց դեռևս հետազոտության պատասխանը չկա: Առաջին անգամ եկան 20 օր առաջ, վերջին անգամ եկել էին մեկ շաբաթ առաջ», – ասում է Անատոլի Նազարյանը:

xanchali kartofel3

Սարո Մայթեսյանը առաջին անգամ այս տարի է օգտագործել «Սելեստ Տոփ» դեղամիջոցը: Կարտոֆիլի տնկման ընթացքում 1,5 հեկտարի համար նախատեսված սերմերը վերամշակել է այս դեղամիջոցով: Նա սպասում էր, որ դեղամիջոցը արտադրողը կօգնի նրանց դուրս գալու ստեղծված իրավիճակից, սակայն, այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարել է, որ դա նրանց դեղորայքը չէ, նա ընդհանրապես կորցրել է օգնության հույսը:

«Ես լսել եմ, որ լավ դեղամիջոց է: Այն ամենաթանկն է, ու ես գնեցի այն, մտածելով, որ եթե թանկ է, ուրեմն լավն է: Վճարեցի 200 լարի, փչացնելու համար իմ կարտոֆիլը: Մնացինք առանց կարտոֆիլի: Մենք սրանով ենք ապրում, այլ եկամուտ չունենք: Ի՞նչ ենք անելու աշնանը: 5,000 լարիով գնեցի 5 տոննա սերմ, հետո էլի գումար ծախսեցի պարարտանյութերի և դեղամիջոցների վրա», – դժգոհում է Սարո Մայթեսյանը:

Ֆերմերները բացառում են դեղամիջոցի չափից մեծ քանակությամբ օգտագործումը, քանի որ նրանք, ըստ իրենց, նախատեսվածի կես քանակով են վերամշակել: Դեղամիջոցը 150կգ կարտոֆիլի համար օգտագործվում է 100 լիտր ջրին 2.5 մլ հարաբերակցությամբ: Տուժած մարդիկ վրդովված են այն փաստից, որ ոչ-ոք պատասխանատվությունն իր վրա չի վերցնում, և նրանց խոսքերով, եթե ոչ-ոք չլուծի այս հարցը, այդ դեպքում, նրանք մտադիր են դիմել դատարան:

xanchali kartofel2

Սամվել Նազարյանն ասում է, որ բոլորը գնել են «Սելեստ Տոփ» դեղամիջոցը 5 լիտրանոց ամանով, ով, ինչքան լիտր, որ ցանկացել է:

«Մենք հայտարարություն գրեցինք ընկերությանը և գյուղատնտեսական նախարարությանը: Ընկերության կողմից պատասխան եկավ, որ նրանք արտադրում և վաճառում են դեղամիջոցը միայն 1 լիտրանոց տարաներով: Որ սա նրանց արտադրանքը չէ, այլ կողծ է: Իսկ գյուղատնտեսության նախարարությունից ոչ մի արձագանք, մենք կրկին դիմում գրեցինք», – ասում է Սամվել Նազարյանը:

Մենք զանգահարեցինք Անդրկովկասում «Syngеnta» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Զուրաբ Լոլաձեին: Նա խոսքով դեղամիջոցը, որն օգտագործվել է Նինոծմինդայում արտադրված չէ իրենց ընկերության կողմից:

«Այս դեղամիջոցը Նինոծմինդայի շրջան է հասել այլ ճանապարհով: Մենք Շվեյցարիա ենք ուղարկել տարան, որում վաճառվում էր դեղամիջոցը Նինոծմինդայում, այնտեղից մեզ պատասխանեցին, որ դա կեղծ է, դա մեր արտադրանքը չէ: Արտադրության ամսաթիվը և թողարկման համարը չեն համընկնում, քանի որ չունի պաշտպանիչ հատկություններ: Մեզ մոտ այս տարի վաճառվում են միայն 1 լիտրանոց բանկաներով: Որտեղ և ինչպես են կատարել կեղծումը, պետք է զբաղվեն քննիչները և Դատախազությունը», – ասում է Զուրաբ Լոլաձեն:

Այս դեղամիջոցը գնած գյուղացիները ասում են, որ բոլորը գնել են նույն խանութից: Ըստ ՍՊԸ «Ագրոջավախեթի» ընկերության հիմնադիր Սոսո Ամիրխանյանի՝ ումից, որ գնել են «Սելեստ Տոփ» դեղամիջոցը, նա նույնպես օգտագործել է այս դեղամիջոցը իր կարտոֆիլի վերամշակման համար, և նույնպես գտնվում է ողբալի վիճակում, թեև նա հույս է հայտնել, որ իրավիճակը դեռ կշտկվի:

«Ես ցանել եմ 6,5 հեկտար կարտոֆիլ և վերամշակել եմ հենց նույն դեղամիջոցով: Ես վաճառում էի 20 լիտր «Սելեստ Տոփ» դեղամիջոց: 5 լ օգտագործել եմ ինքս, 4 լիտր ուղարկել եմ հետ, իսկ մնացածը վաճառել եմ: Միայն փորձագետների եզրակացությունից հետո, հնարավոր կլինի ինչ-որ բան ասել, բայց հիմա դեռ չկա փորձագիտական եզրակացություն», – ասում է Սոսո Ամիրխանյանը:

xanchali kartofel1

Սոսո Ամիրխանյանին «Սելեստ Տոփ» դեղամիջոցը մատակարարում է ՍՊԸ “Մակրիոլին”: ՍՊԸ “Մակրիոլի”-ում մեզ պատասխանեցին, որ նրանք տեղյակ են իրավիճակի մասին և պարզաբանում են իրավիճակը:

«Մենք ներկրել ենք դեղամիջոցը ՌԴ-ից, պաշտոնապես մաքսազերծված է: Ամիրխանյանը գնել է մեզանից, բայց մենք ներմուծել ենք Ռուսաստանից: Մենք պարզում ենք իրավիճակը», – մեզ հետ հեռախոսազրույցում պատասխանեց ՍՊԸ “Մակրիոլի” ներկայացուցիչ Գիորգի Կվիրկվելին:

Վրաստանի Սննդի Ազգային գործակալությունը վերահսկում է սույն փաստը, թե ինչ արձագանք կլինի գործակալության կողմից և ինչ գործողություններ, նրանք կորոշեն, երբ փորձագետները կտան իրենց եզրակացությունը դեղամիջոցի կազմի վերաբերյալ:

Տուժած հողագործների հողերը ապահովագրված չեն, նույնիսկ եթե ապահովագրված էլ լինեին, պետությունը չի փակում «ոչ բնական աղետներից» ստացված վնասները: Կստանան արդյոք հողագործները փոխհատուցում, պատասխան կտա արդյոք ինչ-որ մեկը գյուղացիների կրած վնասների համար դեռ մեծ հարցականի տակ է: Մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը:

Շուշան Շիրինյան