Հայաստանում դեկտեմբերի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 341,768-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 300-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 19 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7 747 դեպք կա, այլ պատճառով՝ 1 464։
Ապաքինվել է ևս 202 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 322 814 է։ Փաստացի բուժվողների թիվը 9 541 է։
Ընդհանուր առմամբ 2 427 511 թեստ է արվել, մեկ օրում` 7 741։