Մի քանի րոպե առաջ Ռուսաստանի օդուժի ռազմական ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» ռազմական օդանավակայանում, որը Բաքվից Հայաստան է բերել երեք հայ ռազմագերիների:

Para TV-ի փոխանցմամբ՝ զինծառայողների հարազատները հայտնել են, որ նրանց արդեն տեղափոխել են Մուրացանի անվան զինվորական հոսպիտալ՝ հետազոտություն անցնելու նպատակով:

Գերությունից վերադարձած զինվորների անուններն են՝

Ռոբերտ Վարդանյան

Սամվել Շուխյան

Սեյրան Թամրազյան։

Նշենք, որ Բաքվում եւս տասնյակ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց շարունակում են ապօրինի պահել և խոշտանգել՝ հայտարարելով, որ երկրում ռազմագերիներ չկան: