Ախալցիխեի Ռեֆերալ հիվանդանոցի մենեջեր Բեսո Բուրջալիանին պաշտոնապես հրաժարական կտա դեկտեմբերի 20-ին։ Նա մեկն է նրանցից, ով վիրահատել է Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղից 19-ամյա զինվորին, ով մահացել է վիրահատությունից մի քանի օր անց։ Մենեջերը պնդում է, որ իր հեռանալը կապ չունի այս գործի հետ։

Ինչպես «Հարավային դարպասին» ասել է Բեսո Բուրջալիանին, այս փուլում արձակուրդում է եւ աշխատանքի վերադառնալուն պես կլքի կլինիկան։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Ախալցիխեի ուղեգրային հոսպիտալում էր 19-ամյա զինծառայողը վիրահատվել է։ Հաշված օրեր անց նա մահացել է։

«Իմ հեռանալը կապված չէ զինվորի մահվան հետ, մեր անմեղությունը ի սկզբանե հայտնի էր դատախազությանը։ Մենք դուրս ենք գրել հիվանդին, և նա պետք է լիներ զինվորական հիվանդանոցում»,- ասել է Բուրջալիանին։

Ինչպես հայտնի է, Բեսո Բուրջալիանին ազատվել է կլինիկական մենեջերի պաշտոնից մինչ հրաժարականի որոշում կայացնելը։

«Մենք չկարողացանք պայմանավորվել որոշակի պայմանների շուրջ, դա կապված չէ զինվորի մահվան հետ, ես կդադարեցնեմ իմ հարաբերությունները «Էվեքսի» հետ և իմ կառավարումը կավարտվի, երբ պաշտոնապես լքեմ կլինիկան»,- ասում է նա։

«Ախալցիխեի ուղեգրային հիվանդանոցի» տնօրեն Սոփո Մորգոշիայի խոսքով, Բեսո Բուրջալիանիի կլինիկայի մենեջերի պաշտոնից հեռանալու հարցը քննարկվում էր արդեն մեկ ամսից ավելի, հետևաբար այդ հարցը չէր կարող առնչվել զինծառայողի մահվան դեպքի հետ։

Այժմ Բեսո Բուրջալիանի փոխարեն այլ վիրաբույժ է աշխատում։