Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ինքնամեկուսացվել է, երբ պարզ է դարձել, որ իր աշխատակիցների մեկի մոտ կորոնավարակ է հաստատվել:
Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է Գիորգի Գախարիան:
«Ցավոք, ես հիմա ստիպված կլինեմ աշխատել այլ ռեժիմով, քանի որ իմ աշխատակցի մոտ, ում հետ ես երեկ ունեցել եմ երկարատև հաղորդակցություն, նպատակային թեստավորման ժամանակ ախտորոշվել է կորոնավիրուս: Համապատասխանաբար, անցել եմ ինքնամեկուսացման վայր և այս ռեժիմում կշարունակեմ աշխատանքս»,- գրել է Վրաստանի վարչապետը:
Հարկ է նշել, որ այսօր Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 1 791 նոր դեպք: Փետրվարի 26-ից մինչև այսօր երկրում հաստատվել է կորոնավարակի 40 727 դեպք, իսկ վարակից մահացածների թիվը կազմում է 335: